«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Որոշիչ երկու օր

Որոշիչ երկու օր
03.05.2016 | 14:31

Այսօր և վաղը կայանալիք հանդիպումներում ի հայտ կգան այն երկու թիմերը, որոնց բախտ կվիճակվի Չեմպիոնների լիգայի եզրափակչում պայքարել եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսի համար: Այսօր կկայանա «Բավարիա»-«Աթլետիկո», վաղը՝ «Ռեալ»-«Մանչեստր Սիթի» դիմակայությունը: Կողմերից առաջին զույգի առաջին դիմակայությունն ավարտվել է «Աթլետիկոյի» նվազագույն հաշվով հաղթանակով, երկրորդ զույգի մրցակցությունն ունեցել է գոլազուրկ ավարտ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ